Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Սախարինը ճարպակալման պատճառ է դառնում

Սախարինը ճարպակալման պատճառ է դառնում

Գիտնականնները պարզել են, որ շաքարի արհեստական փոխարինիչները, որոնք օգտագործվում են բարեկազմ մարմինը պահպանելու կոչված դիետիկ մթերքներ պատրաստելիս, կարող են հակառակ արդյունք ունենալ եւ նպաստել ավելորդ քաշի ավելացմանը, հայտնում է «ՄեդՎեստին»։

 

Գիտնականները առնետներին բաժանել են երկու խմբի եւ կերակրել գլյուկոզայի տարբեր տեսակներով։ Կրծողների մի խմբին շաքարով քաղցրացրած յոգուրտ են տվել, երկրորդ խմբին՝ սախարինով, որը գրեթե զուրկ է կալորիաներից, բայց շաքարից շատ ավելի քաղցր է։

 

Փորձի արդյունքում պարզվել է, որ փոխարինիչով յոգուրտ ստացած առնետները մյուսներից ավելի շատ են կերել եւ ավելի արագ քաշ հավաքել։

 

Ըստ գիտնականների՝ շաքարի արհեստական փոխարինիչները կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ, քանի որ խախտում են օրգանիզմի բնական համային հատկանիշները։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ